Glam Info
Նորություններ :

Պարի Սեն - Ժերմեն

Տրանսֆերային Նորություններ

Showing posts with label Պարի Սեն-Ժերմեն. Show all posts
Showing posts with label Պարի Սեն-Ժերմեն. Show all posts

ՊՍԺ-ի մարզաշապիկների վաճառքը հնգապատկվել է

8/11/12

ՊՍԺ-ի մարզաշապիկը 110 Եվրո է
Այս տրանսֆերային պատուհանի ժամանակաընթացքում ՊՍԺ-ի աղմկահարույց ձեռքբերումները հանգեցրել են նրան, որ թիմի մարզաշապիկների վաճառքը հնգապատկվել է` նախորդ մրցաշրջանի հետ համեմատած:
Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, ֆրանսիական ակումբը օրական վաճառում է 250-300 մարզաշապիկ, այն էլ` ինտերնետի միջոցով:
Պետք է նշել, որ մեկ մարզաշապիկի արժեքն է 110 Եվրո:

Սիլվայի տրանսֆերը ՊՍԺ 45 մլն. արժեցավ

Պարի Սեն-Ժերմենը պատրաստվում էր ձեռք բերել բրազիլական Սան Պաուլուի հարձակվող Լուկաս Սիլվային: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, Սիլվայի տարանսֆերը 45 միլլիոն արժեք ունի:

Պետք է նշել, որ Լուկաս Սիլվան 4.5 տարվա պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ, սակայն իր թիմակիցներին կմիանա միայն հունվար ամսին:
Հարկավոր է փաստել, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ն 120 մլն. ֆունտ սթերլինգ ծախսեց` Զլատան Իբրահիմովիչին, Տիագո Սիլվային և Լուկաս Սիլվային ձեռք բերելու համար:

Կառլո Անչելոտտի: ՊՍԺ-ն լավ աշխատանք կատարեց ամռան ընթացքում

ՊՍԺ-ի գլխավոր Մարզիչ Կառլո Անչելոտտին
Պարի Սեն Ժերմենի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմի գերակա խնդիրներից մեկը լինելու է Ֆրանսիայի առաջնության գավաթի նվաճումը:
- Ակումբը մեծածավալ աշխատանք կատարեց ամռան ընթացքում և կարողացավ ձեռք բերել բարձրակարգ ֆուտբոլիստների: Այս մրցաշրջանի առաջին իսկ օրերից մենք ձգտելու ենք միայն հաղթանակների: Ֆրանսիայի առաջնությունը գերակա նպատակ է հանդիսանալու մեզ համար այս մրցաշրջանում: Դա չափազանց դժվար խնդիր է, սակայն մենք կանենք ամեն բան, որպեսզի հաղթենք գավաթը, - հայտարարել է իտալացի մասնագետը:

Ֆրանսիայի Առաջնություն

 

© Copyright The First Armenian Fan Club of PSG 2011 -2012 | Powered by Blogger.com.