Glam Info
Նորություններ :

Պարի Սեն - Ժերմեն

Տրանսֆերային Նորություններ

Showing posts with label Զլատան Իբրահիմովիչ. Show all posts
Showing posts with label Զլատան Իբրահիմովիչ. Show all posts

Բեքհեմ. Իբրահիմովիչը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է

2/2/13

Անգլիացի հանրահայտ կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմը, ով վերջերս պայմանագիր ստորագրեց ֆրանսիական ՊՍԺ ակումբի հետ, գովեստի խոսքերի է արժանացրել ֆրանսիական ակումբի առաջատար Զլատան Իբրահիմովիչին:
- Իբրահիմովիչը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, և ես անչափ ուրախ եմ, որ մենք թիմակիցներ ենք: Ես միշտ հիացել եմ նրա ցուցադրած խաղով և զգացել, որ նա դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, - հայտարարել է Բեկհեմը:
Հիշեցնենք, որ անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը համաձայնվել է հանդես գալ ՊՍԺ-ում և իր ամբողջ աշխատավարձը տրամադրել տեղի մանկապատանեկան դպրոցին:

ՊՍԺ-ը խոշոր հաշվով հաղթեց Թուլուզին


Երեկ Ֆրանսիայի ազգային առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Թուլուզը ընդունել էր Պարի Սեն-Ժերմենին:
Հյուրերը հանդիպման առաջին իսկ րոպեներից հարձակողական ֆուտբոլ էին ցույց տալիս և արդյունքը երկար սպասեցնել չտվեց. Հանդիպման 4-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պաստորեն: Քիչ անց գոլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը:
Երկրորդ խաղակեսում ևս հյուրերը բացահայտ առավելություն ունեին տանտերերի նկատմամբ: ՊՍԺ-ին հաջողվեց ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը. աչքի ընկան Սիխոն և Վան դեր Վիլը: ՊՍԺ-ը հաղթեց 4-0 հաշվով և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռոնալդինիո: Հուսով եմ, որ ՊՍԺ-ն կսկսի գավաթներ նվաճել

8/17/12

Ռոնալդինիոն խոսեց ՊՍԺ-ի մասին
Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինիոն, ով ժամանակին հանդես է եկել Պարի Սեն-Ժերմենում, խոսել է ակումբի կադրային փոփոխությունների մասին:
- Ակումբը մեծածավալ և քրտնաջան աշխատանք է կատարել: Նրանք հիանալի կոլլեկտիվ են ստեղծել: ՊՍԺ-ն կարողացել է ձեռք բերել այնպիսի ֆենոմենալ ֆուտբոլիստների, ինչպիսիք են` Զլատան Իբրահիմովիչը և Տիագո Սիլվան, որոնց հետ միասին ես հանդես եմ եկել Միլանում: Նրանք իմ մտերիմ ընկերներն են: Հուսով եմ, որ Պարի Սեն-Ժերմենը շատ արագ կսկսի գավաթներ նվաճել, - հայտարարել է Ռոնալդինիոն:

Անչելոտտի: Մենք պետք է բարելավենք մեր խաղը

Պարի Սեն-Ժերմենի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում Այաչիոյի դեմ հանդիպմանը իր սաներից ակնկալում է բարձրակարգ ֆուտբոլ և միայն հաղթանակ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում ՊՍԺ-ն ոչ-ոքի ավարտեց Լորյանի դեմ հանդիպումը:
- Մենք ֆանտաստիկ հարձակման գիծ ունենք` ի դեմս Զլատան Իբրահիմովիչի: Սակայն մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք: Մենք դեռ կազմավորվում ենք և նոր ենք ճանաչում միմյանց: Եվ դեռ ժամանակ ունենք բարելավելու համար մեր խաղաոճը, քանի որ առաջնությունը նոր է մեկնարկել, - հայտարարել է Անչելոտտին:

Տիագո Սիլվա: Ես Ցանկանում եմ Պատմություն Կերտել ՊՍԺ-ում

8/16/12

Պարի Սեն-Ժերմենի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան Պատմել է, որ Մինչ ֆրանսիական ակումբ տեղափոխվելը խորհրդակցել է Միլանի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, ով նույնպես տեղափոխվեց ՊՍԺ:
- Մինչ Պարի Սեն-Ժերմենի հետ պայմանագիր ստորագրելը ես խորհրդակցեցի Զլատանի հետ: Սկզբում ես ցանկանում էի խաղալ Իբրայի հետ Միլանում, սակայն դեպքերի հետագա զարգացումները հանգեցրին նրան, որ մենք միասին տեղափոխվեցինք ՊՍԺ:
Այժմ ես ցանկանում եմ պատմություն կերտել ՊՍԺ-ի հետ: Ինձ վիճակվել է խաղալ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի` Զլատան Իբրահիմովիչի, հետ:
Բացի այն փաստից, որ Զլատանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, նա նաև իմ լավագույն ընկերներից մեկն է, - հայտարարել է Տիագո Սիլվան:

Կառլո Անչելոտտի: Իբրահիմովիչը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց

8/12/12

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գովեստի խոսքեր է արտահայտել Զլատան Իբրահիմովիչի հասցեին, ով Ֆրանսիայի առաջնության Լորյանի դեմ հանդիպմանը դուբլ ձևակերպեց և փրկեց թիմին վերահաս պարտությունից:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 2:2:
- Իբրահիմովիչը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց: Սակայն, ցավով պետք է փաստել, որ մեզ չհաջողվեց ավելի կազմակերպված խաղալ հանդիպման առաջին կեսում: Մենք պետք է գործենք ինչպես մեկ միասնական մարմին, - հայտարարել է Անչելոտտին:

Իբրահիմովիչի դուբլը օգնեց ՊՍԺ-ին խուսափել պարտությունից

Զլատան Իբրահիմովիչի Դուբլը
Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում ավարտվեցին բոլոր հանդիպումները: Մոնպելիեի վրիպումից ՊՍԺ-ն չկարողացավ օգտվել և Լորյանի հետ խաղն ավարտվեց ոչ-ոքի: Կառլո Անչելոտտիի թիմը վատ հանդես եկավ և արդեն առաջին խաղակեսում բաց թողեց երկու գնդակ:
Ընդմիջումից հետո թիմը ուշքի եկավ և Զլատան Իբրահիմովիչը կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղավերջում Իբրան 11 մետրանոցից խփեց իր երկրորդ գոլը` ձևակերպելով դուբլ:

Սիլվայի տրանսֆերը ՊՍԺ 45 մլն. արժեցավ

8/11/12

Պարի Սեն-Ժերմենը պատրաստվում էր ձեռք բերել բրազիլական Սան Պաուլուի հարձակվող Լուկաս Սիլվային: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, Սիլվայի տարանսֆերը 45 միլլիոն արժեք ունի:

Պետք է նշել, որ Լուկաս Սիլվան 4.5 տարվա պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ, սակայն իր թիմակիցներին կմիանա միայն հունվար ամսին:
Հարկավոր է փաստել, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ն 120 մլն. ֆունտ սթերլինգ ծախսեց` Զլատան Իբրահիմովիչին, Տիագո Սիլվային և Լուկաս Սիլվային ձեռք բերելու համար:

Ֆրանսիայի Առաջնություն

 

© Copyright The First Armenian Fan Club of PSG 2011 -2012 | Powered by Blogger.com.