Glam Info
Նորություններ :

Պարի Սեն - Ժերմեն

Տրանսֆերային Նորություններ

Showing posts with label Ֆրանսիայի առաջնություն. Show all posts
Showing posts with label Ֆրանսիայի առաջնություն. Show all posts

ՊՍԺ-ը խոշոր հաշվով հաղթեց Թուլուզին

2/2/13


Երեկ Ֆրանսիայի ազգային առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Թուլուզը ընդունել էր Պարի Սեն-Ժերմենին:
Հյուրերը հանդիպման առաջին իսկ րոպեներից հարձակողական ֆուտբոլ էին ցույց տալիս և արդյունքը երկար սպասեցնել չտվեց. Հանդիպման 4-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պաստորեն: Քիչ անց գոլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը:
Երկրորդ խաղակեսում ևս հյուրերը բացահայտ առավելություն ունեին տանտերերի նկատմամբ: ՊՍԺ-ին հաջողվեց ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը. աչքի ընկան Սիխոն և Վան դեր Վիլը: ՊՍԺ-ը հաղթեց 4-0 հաշվով և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կառլո Անչելոտտի: ՊՍԺ-ն լավ հանդես չեկավ, բայց դա ժամանակի խնդիր է

8/29/12

Կառլո Անչելոտտին Բորդոյի դեմ հանդիպման ժամանակ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի Բորդոյի դեմ հանդիպման արդյունքները: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0-0:
- Մենք իսկապես լավ չէինք խաղում և կարող էինք ավելին անել Բորդոյի դեմ մրցավեճում: Մենք, իհարկե, գոհ չենք արդյունքից, քանի որ թիմի ներքին կարողությունները թույլ են տալիս ավելին ակնկալել:
Մենք չէինք կարողանում վտանգավոր պահեր ստեղծել հակառակորդի դարպասների մոտ: Սակայն պետք է արժանին մատուցել հակառակորդին, ով գրագետ պաշտպանվում էր: Այս ամենը ժամանակի խնդիր է: Մենք կարող ենք ավելի լավ խաղ ցուցադրել, - հայտարարել է Անչելոտտին:

Պաստորե: ՊՍԺ-ն պետք է հաղթանակ տանի յուրաքանչյուր խաղում

8/18/12

Խավիեր Պաստորեն խոսել է ՊՍԺ-ի մասին
Պարի Սեն-Ժերմենի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կարծում է, որ իր թիմի բոլոր ֆուտբոլիստները պետք է կենտրոնանան միայն հաղթանակների վրա:
- Այս մրցաշրջանում ՊՍԺ-ից սպասելու են միայն հաղթանակի յուրաքանչյուր խաղում: Առաջին հանդիպման ժամանակ մենք չկարողացանք հաղթանակ տանել, սակայն դա այդքան էլ վախենալու չէ, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ առաջին մրցավեճը չափազանց դժվար է լինում: Մենք պետք է հանգստություն և սառնասրտություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք գավաթներ նվաճել, - հայտարարել է Պաստորեն:

Անչելոտտի: Մենք պետք է բարելավենք մեր խաղը

8/17/12

Պարի Սեն-Ժերմենի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում Այաչիոյի դեմ հանդիպմանը իր սաներից ակնկալում է բարձրակարգ ֆուտբոլ և միայն հաղթանակ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում ՊՍԺ-ն ոչ-ոքի ավարտեց Լորյանի դեմ հանդիպումը:
- Մենք ֆանտաստիկ հարձակման գիծ ունենք` ի դեմս Զլատան Իբրահիմովիչի: Սակայն մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք: Մենք դեռ կազմավորվում ենք և նոր ենք ճանաչում միմյանց: Եվ դեռ ժամանակ ունենք բարելավելու համար մեր խաղաոճը, քանի որ առաջնությունը նոր է մեկնարկել, - հայտարարել է Անչելոտտին:

Կառլո Անչելոտտի: Իբրահիմովիչը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց

8/12/12

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գովեստի խոսքեր է արտահայտել Զլատան Իբրահիմովիչի հասցեին, ով Ֆրանսիայի առաջնության Լորյանի դեմ հանդիպմանը դուբլ ձևակերպեց և փրկեց թիմին վերահաս պարտությունից:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 2:2:
- Իբրահիմովիչը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց: Սակայն, ցավով պետք է փաստել, որ մեզ չհաջողվեց ավելի կազմակերպված խաղալ հանդիպման առաջին կեսում: Մենք պետք է գործենք ինչպես մեկ միասնական մարմին, - հայտարարել է Անչելոտտին:

Իբրահիմովիչի դուբլը օգնեց ՊՍԺ-ին խուսափել պարտությունից

Զլատան Իբրահիմովիչի Դուբլը
Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում ավարտվեցին բոլոր հանդիպումները: Մոնպելիեի վրիպումից ՊՍԺ-ն չկարողացավ օգտվել և Լորյանի հետ խաղն ավարտվեց ոչ-ոքի: Կառլո Անչելոտտիի թիմը վատ հանդես եկավ և արդեն առաջին խաղակեսում բաց թողեց երկու գնդակ:
Ընդմիջումից հետո թիմը ուշքի եկավ և Զլատան Իբրահիմովիչը կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղավերջում Իբրան 11 մետրանոցից խփեց իր երկրորդ գոլը` ձևակերպելով դուբլ:

Պաստորեն չի մասնակցի Լորյանի դեմ հանդիպմանը

8/11/12

ՊՍԺ-ի Կիսապաշտպան Խավիեր Պաստորեն ճի մասնակվի Լորյանի դեմ հանդիպմանը
Ինչպես արդեն հայտնի է, Ֆրանսիայի առաջնությունն արդեն մեկնարկել է և  այս շաբաթ օրը ՊՍԺ-ն կհյուրընկալի Լորյան ֆուտբոլային ակումբին: Հանդիպումը տեղի է ունենալու Պարկ Դե Պրենս մարզադաշտում:
Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն չի կարող մասնակցել վերոհիշյալ հանդիպմանը, քանի որ որակազրկված է` ստացած դեղին քարտերի պատճառով:
Հուսանք, որ Պաստորեի բացակայությունը վատ չի անդրադառնա ՊՍԺ-ի ընդհանուր խաղի վրա:

Կառլո Անչելոտտի: ՊՍԺ-ն լավ աշխատանք կատարեց ամռան ընթացքում

ՊՍԺ-ի գլխավոր Մարզիչ Կառլո Անչելոտտին
Պարի Սեն Ժերմենի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմի գերակա խնդիրներից մեկը լինելու է Ֆրանսիայի առաջնության գավաթի նվաճումը:
- Ակումբը մեծածավալ աշխատանք կատարեց ամռան ընթացքում և կարողացավ ձեռք բերել բարձրակարգ ֆուտբոլիստների: Այս մրցաշրջանի առաջին իսկ օրերից մենք ձգտելու ենք միայն հաղթանակների: Ֆրանսիայի առաջնությունը գերակա նպատակ է հանդիսանալու մեզ համար այս մրցաշրջանում: Դա չափազանց դժվար խնդիր է, սակայն մենք կանենք ամեն բան, որպեսզի հաղթենք գավաթը, - հայտարարել է իտալացի մասնագետը:

Ֆրանսիայի Առաջնություն

 

© Copyright The First Armenian Fan Club of PSG 2011 -2012 | Powered by Blogger.com.