Glam Info
Նորություններ :

Պատմություն

8/11/12

ՊՍԺ-ի Պատմություն
Պարի Սեն-Ժերմենը կամ պարզապես` ՊՍԺ-ն ֆրանսիական ֆուտբոլային ակումբ է, որը ներկայացնում է Փարիզ քաղաքը: Ակումբը հիմնադրվել է 1970 թվականին:
Պարի Սեն-Ժերմեն ֆուտբոլային ակումբը բազմաթիվ գավաթների հաղթող է, մասնավորապես` երկու անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնության գավաթը (1986 և 1996 թվականներին), ինչպես նաև ութ անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը (1982, 1983, 1993, 1995, 1998, 2004, 2006 և 2010 թվականներին):
Ակումբի հանրահայտ ղեկավարներից են եղել Դանիել Էշտերը (1974-1978թթ.), Ֆրենսիս Բորելլին (1978-1991թթ.) և Միշել Դենիզոն (1991-1998թթ.): Դենիզոն արդարացիորեն կարող է համարվել ամենահաջողակ ղեկավարը Պարի Սեն-Ժերմեն ֆուտբոլային ակումբի համար:
ՊՍԺ-ի պատմությունը լի է փառահեղ հաղթանակներով և դառը պարտություններով, սակայն այսօր Փարիզյան ակումբը համարվում է աշխարհի լավագույններից մեկը, որը դեռ շատ բան ունի ասելու համաշխարհային ֆուտբոլին:
1970-ական թվականներին Ֆրանսիայում, մասնավորապես` Փարիզում, տրիում է տնտեսական ճգնաժամը, ինչը տեղացի մեծահարուստներին ստիպեց մտածել նոր ֆուտբոլային ակումբ հիմնադրելու մասին: Եվ ահա, 1970 թվականի մայիսի 20-ին որոշվեց հիմնադրել Պարի Ֆուտբոլային ակումբը: Այս տարեթիվն էլ համարվում է Պարի Սեն-Ժերմեն Ֆուտբոլային ակումբի ծննդյան տարեթիվը:
Պարի Սեն-Ժերմեն Ֆուտբոլային ակումբի պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունեցավ 2011թվականի մայիսի 31-ին Քաթար Սպորտի կողմից ակումբի 70% փաթեթների ձեռքբերումը: Քաթար Սպորտը մեծ ներդրումներ կատարեց ակումբում և ձեռք բերեց մեր ժամանակների տաղանդաշատ և բարձրակարգ ֆուտբոլիստների, որոնք անհամեմատ հզորացրեցին թիմը:
Ներկա պահին ակումբի նախագահն է Նասեր Ալ-Հելայֆին, ով իր պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականից:
Թիմի գլխավոր մարզիչն է Կառլո Անչելոտտին, ով համարվում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:
ՊՍԺ-ի մարզադաշտը Պարկ Դե Պրինսն է, որն ունի 48527 նստատեղ:
Share this Article on :
 

© Copyright The First Armenian Fan Club of PSG 2011 -2012 | Powered by Blogger.com.