Glam Info
Նորություններ :

Պարի Սեն - Ժերմեն

Տրանսֆերային Նորություններ

Showing posts with label ՊՍԺ. Show all posts
Showing posts with label ՊՍԺ. Show all posts

Անչելոտտի. Այո, Դեվիդը երիտասարդ չէ արդեն, սակայն Մալդինին 39 տարեկանում հաղթեց Չեմպիոնների լիգայի գավաթը

2/3/13

Պարի Սեն-Ժերմենի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Դեվիդ Բեքհեմի տեղափոխությունը ֆրանսիական ակումբ:
- Ես լավ եմ ճանաչում Դեվիդին: Բոլորը խոսում են նրա կերպարի մասին, բայց ես կցանկանայի խոսել նրա պրոֆեսիոնալ հատկությունների մասին: Նա փորձառու ֆուտբոլիստ է: Այո, Դեվիդը երիտասարդ չէ արդեն, սակայն Մալդինին 39 տարեկանում հաղթեց Չեմպիոնների լիգայի գավաթը. այնպես որ Բեքհեմը դեռ շատ ժամանակ ունի առջևում:
Դեվիդը պետք է մարզվի, քանի որ նոր է վերադարձել արձակուրդից: Բայց կարևորն այն է, որ նա կարող է խաղալ կիսապաշտպանական բոլոր դիրքերում:
Ես շատ ուրախ եմ, որ Դեվիդը միացել է մեզ և համոզված եմ, որ նա կօգնի մեզ, - հայտարարել է Անչելոտտին:

Բեքհեմ. Իբրահիմովիչը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է

2/2/13

Անգլիացի հանրահայտ կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմը, ով վերջերս պայմանագիր ստորագրեց ֆրանսիական ՊՍԺ ակումբի հետ, գովեստի խոսքերի է արժանացրել ֆրանսիական ակումբի առաջատար Զլատան Իբրահիմովիչին:
- Իբրահիմովիչը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, և ես անչափ ուրախ եմ, որ մենք թիմակիցներ ենք: Ես միշտ հիացել եմ նրա ցուցադրած խաղով և զգացել, որ նա դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, - հայտարարել է Բեկհեմը:
Հիշեցնենք, որ անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը համաձայնվել է հանդես գալ ՊՍԺ-ում և իր ամբողջ աշխատավարձը տրամադրել տեղի մանկապատանեկան դպրոցին:

ՊՍԺ-ը խոշոր հաշվով հաղթեց Թուլուզին


Երեկ Ֆրանսիայի ազգային առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Թուլուզը ընդունել էր Պարի Սեն-Ժերմենին:
Հյուրերը հանդիպման առաջին իսկ րոպեներից հարձակողական ֆուտբոլ էին ցույց տալիս և արդյունքը երկար սպասեցնել չտվեց. Հանդիպման 4-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պաստորեն: Քիչ անց գոլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը:
Երկրորդ խաղակեսում ևս հյուրերը բացահայտ առավելություն ունեին տանտերերի նկատմամբ: ՊՍԺ-ին հաջողվեց ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը. աչքի ընկան Սիխոն և Վան դեր Վիլը: ՊՍԺ-ը հաղթեց 4-0 հաշվով և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Լեոնարդո: Մենք միտք չունենք ձեռք բերել Կրիշտիանո Ռոնալդուին

9/6/12

ՊՍԺ-ի սպորտային տնօրեն բրազիլացի Լեոնարդոն հայտարարել է, որ ակումբը միտք չունի ձեռք բերել Ռեալ Մադրիդի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին, ով, ինչպես հայտնի է, դժգոհ է մնացել արքայական ակումբի ղեկավարությունից:
- Մենք միտ չունենք ձեռք բերել Ռոնալդուին: Երբ մենք ցանկանում ենք որևէ ֆուտբոլիստի ձեռք բերել` դիմում ենք տվյալ ակումբին: Կրիշտիանո Ռոնալդուի տրանսֆերի հետ կապված այս ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը, - հայտարարել է Լեոնարդոն:
Հիշեցնենք, որ այս տարի ՊՍԺ-ն կարողացավ ձեռք բերել Միլանի երկու տաղանդավոր ֆուտբոլիստների` Զլատան Իբրահիմովիչին և Տիագո Սիլվային:
Սակայն պետք է նշել, որ Կառլո Անչելոտտիի թիմը Ֆրանսիայի առաջնությունում դեռ լավ հանդես չի գալիս, և կարողացել է ընդամենը մեկ հաղթանակ տանել:

Ֆրանսիայի Առաջնություն

 

© Copyright The First Armenian Fan Club of PSG 2011 -2012 | Powered by Blogger.com.