Ինչպես արդեն հայտնի է, Ֆրանսիայի առաջնությունն արդեն մեկնարկել է և այս շաբաթ օրը ՊՍԺ-ն կհյուրընկալի Լորյան ֆուտբոլային ակումբին: Հանդիպումը տեղի է ունենալու Պարկ Դե Պրենս մարզադաշտում:
Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն չի կարող մասնակցել վերոհիշյալ հանդիպմանը, քանի որ որակազրկված է` ստացած դեղին քարտերի պատճառով:
Հուսանք, որ Պաստորեի բացակայությունը վատ չի անդրադառնա ՊՍԺ-ի ընդհանուր խաղի վրա: