Glam Info
Նորություններ :

Պարի Սեն - Ժերմեն

Տրանսֆերային Նորություններ

Showing posts with label Ֆուտբոլ. Show all posts
Showing posts with label Ֆուտբոլ. Show all posts

Անչելոտտի: Բարսելոնը այլևս ագրեսիվ չէ

9/8/12

Պարի Սեն-Ժերմենի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի և այդ մրցաշարի ֆավորիտների մասին: Իտալացի մասնագետը կարծում է, որ Կատալոնական Բարսելոնը զիջել է իր դիրքերը Պեպ Գուարդիոլայի հեռանալուց հետո:
- Եթե խոսենք Չեմպիոնների լիգայի ֆավորիտների մասին, ապա պետք է հասկանալ, որ այժմ Բարսելոնը և Ռեալ Մադրիդը շարունակում են գերհզոր ակումբներ համարվել: Սակայն Բարսելոնը այժմ զիջել է իր դիրքերը Խոսեպ Գուարդիոլայի հեռանալուց հետո: Բարսան այլևս այդքան ագրեսիվ չէ, քան մի քանի ամիս առաջ, - հայտարարել է Կառլո Անչելոտտին:

Կառլո Անչելոտտի: ՊՍԺ-ն լավ հանդես չեկավ, բայց դա ժամանակի խնդիր է

8/29/12

Կառլո Անչելոտտին Բորդոյի դեմ հանդիպման ժամանակ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի Բորդոյի դեմ հանդիպման արդյունքները: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0-0:
- Մենք իսկապես լավ չէինք խաղում և կարող էինք ավելին անել Բորդոյի դեմ մրցավեճում: Մենք, իհարկե, գոհ չենք արդյունքից, քանի որ թիմի ներքին կարողությունները թույլ են տալիս ավելին ակնկալել:
Մենք չէինք կարողանում վտանգավոր պահեր ստեղծել հակառակորդի դարպասների մոտ: Սակայն պետք է արժանին մատուցել հակառակորդին, ով գրագետ պաշտպանվում էր: Այս ամենը ժամանակի խնդիր է: Մենք կարող ենք ավելի լավ խաղ ցուցադրել, - հայտարարել է Անչելոտտին:

Պաստորե: ՊՍԺ-ն պետք է հաղթանակ տանի յուրաքանչյուր խաղում

8/18/12

Խավիեր Պաստորեն խոսել է ՊՍԺ-ի մասին
Պարի Սեն-Ժերմենի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կարծում է, որ իր թիմի բոլոր ֆուտբոլիստները պետք է կենտրոնանան միայն հաղթանակների վրա:
- Այս մրցաշրջանում ՊՍԺ-ից սպասելու են միայն հաղթանակի յուրաքանչյուր խաղում: Առաջին հանդիպման ժամանակ մենք չկարողացանք հաղթանակ տանել, սակայն դա այդքան էլ վախենալու չէ, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ առաջին մրցավեճը չափազանց դժվար է լինում: Մենք պետք է հանգստություն և սառնասրտություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք գավաթներ նվաճել, - հայտարարել է Պաստորեն:

Ռոնալդինիո: Հուսով եմ, որ ՊՍԺ-ն կսկսի գավաթներ նվաճել

8/17/12

Ռոնալդինիոն խոսեց ՊՍԺ-ի մասին
Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինիոն, ով ժամանակին հանդես է եկել Պարի Սեն-Ժերմենում, խոսել է ակումբի կադրային փոփոխությունների մասին:
- Ակումբը մեծածավալ և քրտնաջան աշխատանք է կատարել: Նրանք հիանալի կոլլեկտիվ են ստեղծել: ՊՍԺ-ն կարողացել է ձեռք բերել այնպիսի ֆենոմենալ ֆուտբոլիստների, ինչպիսիք են` Զլատան Իբրահիմովիչը և Տիագո Սիլվան, որոնց հետ միասին ես հանդես եմ եկել Միլանում: Նրանք իմ մտերիմ ընկերներն են: Հուսով եմ, որ Պարի Սեն-Ժերմենը շատ արագ կսկսի գավաթներ նվաճել, - հայտարարել է Ռոնալդինիոն:

Տիագո Սիլվա: Ես Ցանկանում եմ Պատմություն Կերտել ՊՍԺ-ում

8/16/12

Պարի Սեն-Ժերմենի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան Պատմել է, որ Մինչ ֆրանսիական ակումբ տեղափոխվելը խորհրդակցել է Միլանի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, ով նույնպես տեղափոխվեց ՊՍԺ:
- Մինչ Պարի Սեն-Ժերմենի հետ պայմանագիր ստորագրելը ես խորհրդակցեցի Զլատանի հետ: Սկզբում ես ցանկանում էի խաղալ Իբրայի հետ Միլանում, սակայն դեպքերի հետագա զարգացումները հանգեցրին նրան, որ մենք միասին տեղափոխվեցինք ՊՍԺ:
Այժմ ես ցանկանում եմ պատմություն կերտել ՊՍԺ-ի հետ: Ինձ վիճակվել է խաղալ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի` Զլատան Իբրահիմովիչի, հետ:
Բացի այն փաստից, որ Զլատանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, նա նաև իմ լավագույն ընկերներից մեկն է, - հայտարարել է Տիագո Սիլվան:

Ֆրանսիայի Առաջնություն

 

© Copyright The First Armenian Fan Club of PSG 2011 -2012 | Powered by Blogger.com.